Փոխարինեք մայոնեզը այս տնական բաղադրատոմսով : Եթե մանրամասն ուսումնասիրեք , կտեսնեք, որ մայոնեզն առհասարակ աշխարհում ամեանվտանգավոր մթերքներից մեկն է: Իսկ դրանից խուսափելու համար, կարող եք պատրաստել մայոնեզին համային առումով բնավ չզիջող, բայց ոչ վտանգավոր բաղադրատոմսով :
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ 1
1, 3 ճգ ձիթապտղի յուղ 2, լիմոնի հյութ 1ճգ 3, գարչիցա 1թգ 4, թթվասեր 7ճգ
5, աղ,պղպեղ — ըստ ճաշակի
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ

Ձիթթապտղի յուղը, գարչիցան, լիմոնի հյութը, աղը , պղպեղը խառնում ենք այնքան մինչև միասեռ զանգված ստանանք: Այս խառնուրդը կարող եք օգտագործել և բոլոր այն աղցանների մեջ, որոնք մայոնեզով եք պատրաստում, այլ նաև թարմ բուտերբրոդների մեջ :
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ 2

2 խաշած ձվի դեղնուցը մանրացնել, ավելացնել 1ճգ լիմոնի հյութ , խառնել, ապա ավելացնել 200 գրամ թթվասեր,1 ճգ գարչիցա, կես գդալ աղ, կես գդալ շաքարավազ, սխտոր կամ սխտորի փոշի ըստ ճաշակի: Բաղադրիչներն այնքան խառնել, որ ստանաք միասեռ զանգված :
Բարի ախորժակ: