Այս վիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով, և կարող են վարակվել թե՛ կանայք թե՛ տղամարդիկ։Մարդու պապիլոմա վիրուսը իրենից ներկայացնում է վիրուսերի խումբ,որն ազդում է մարդու մաշկի վրա։Գոյություն ունի այս վիրուների ավելի քան 100 տեսակ։Այս վիրուսներից շատերի հետևանքով առաջանում են գորտնուկներ մարդու ձեռքերին և ոտքերին։

Մասնագետները պնդում են,որ կանանց և տղամարդկանց 80%-ը վարակաված են այս վիրուսներից գոնե մեկով։Այս վիրուսը հեշտ տարածվում է մաշկային շբման միջոցով։Մարդ կարող է վարակված լինել մեկից ավելի տեսակի հիվանդությամբ։Որոշ վիրուսներ ընթանում են առանց ախտանիշների,և մարդիկ կարող են փոխանցել հիվանդությունը առանց գիտակցելու։