1997 թվականին Քեննին լույս աշխարհ բերեց յոթնյակ, և դա իսկական հրաշք էր: Փոքրիկները կշռում էին 1,5 –ական կգ: Երեխաներից երկուսի մոտ ախտորոշեցին մանկական ուղեղային կաթված:

Այս ընտանիքի մասին գրում էին աշխարհի տարբեր երկրներում: Նրանց օգնեցին մի շարք բարեգործական ընկերություններ և մասնավոր հիմանդրամներ, սովորական մարդիկ:
Բազմազավակ ընտանիքին նվիրեցին մի մեծ տուն և ապահովեցին անվճար սննդով: Մի շարք համալսարաններ առաջարկեցին անվճար ուսման հնարավորություն, երբ նրանք ավարտեն դպրոցը:
Ահա թե ինչպիսին են նրանք այժմ:
Նատալի, երազում է ուսուցչուհի դառնալ

Բրենտոն, ցանկանում է ծառայել բանակում

Քելսի, ծնվելիս կշռում էր ընդամենը 907 գրամ, երազում է երգչուհի դառնալ

Քեննի, մանկուց երազում է շինարար դառնալ:

Ալեքսիս, ծնվելիս նրա մոտ ախտորոշել էին մանկական ուղեղային կաթված, երազում է ուսուցչուհի դառնալ:

Նատան, նրա մոտ նույնպես ախտորոշել եին մանկական ուղեղային կաթված, ցանկանում է դառնալ ծրագրավորող

Ջոէլ , ծնվել է վերջինը, ուսումնասիրում է ինֆորմատիկա:

Ծնողները հպարտանում են իրենց երեխաներով: