Բաղադրիչներ
Վարսակի փաթիլներ- 1 բաժակ
Սոխ – 1 գլուխ
Սխտոր 2 ատամիկ
Գազար 1 հատ
Բուսայուղ

Ջուր 0,5 բաժակ
Կարտոֆիլ – 2 հատ
Աղ, պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
Կոտլետները պատրաստելու համար պետք է վերցնել արագ պատրաստման վարսակի փաթիլներ:
Վարսակի փաթիլների վրա եռացրած ջուր լցնել, և թողնել ուռչի:
Սոխը, կարտոֆիլը, գազարը լվանալ, մաքրել, անցկացնել քերիչով:
Քերած բանջարեղենները ավելացնել վարսակի փաթիլների վրա, ավելացնել մանրացված սխտորը, համեմել աղով, պղպեղով:
Ձևավորել կոտլետներ և տապակել մեն կողմից: