Ծովի աղով ողողումները հիանալի միջոց են շատ առողջական խնիրների դեպքում: Աղի ջուրը բորբոքված հյուսածքներից հեռացնում է ավելցուկ հեղուկը և մեղմացնում է ցավը:

Աղաջրով ողողումը մաքրում է կոկորդը
Աղաջրով ողողումը ոչ միայն չեզոքացնում է թթուն, այլ նաև մաքրում է կոկորդը: Աղաջուրը նաև կիրառվում է որպես բերանի խոռոչից բակտերիաները հեռացնող միջոց, այն նաև ունի մաքրող ազդեցություն:
Պահպանում է рН բալանսը
Բերանի խոռոչում բակտերիաների առկայությունը խախտում է рН բնական բալանսը: Սակայն աղաջրով ողողումը օգնում է պահպանել բնական рН բալանսը:
Հանում է քթի խցանումը
Հետազոտությունները ցույց են տվել, որ աղային լուծույթը օգնում է մարդկանց, ովքեր տառապում են սինուսիտից: Ողողել օրը չորս անգամ:

Պահպանում է լնդերի առողջությունը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղային լուծույթերը պահպանում են լնդերի առողջությունը, հեռացնում են սննդի մնացորդները և միկրոբները, որոնք մնում են բերանում ուտելուց հետո: Աղաջուրը կրճատում է բերանի մկանները և նվազեցնում է մկաններում ցավը: Կարմրած, այտուցված և բորբոքված լնդերը պետք է ողողել աղաջրով, ½ — 1 թեյի գալ մեկ բաժակ տաք ջրի համար:
Աղաջուրը պատրաստելիս պետք չէ շատ խտացնել լուծույթը, քանի որ դա կարող է ջրազրկել բերանի լորձաթաղանթը: