Փորձեք մեկ ամիս շարունակ հետևել այս կանոններին, և դուք կզարմանաք արդյունքից: Մասնագետները հաճախ են ասում, որ գաղտնիքը պարզության մեջ է:

1-ին գաղտնիքը
Նախքան շամպուն օգտագործեը վարսերին քսուկ քսեք, օրինակ ցանկացած մանկական կամ խոնավեցնող քսուկ, եթե ձեր վարսերը յուղոտ են ապա միայն ծայրերին, եթե չոր են, ապա ողջ երկարութամբ:Մի քանի անգամ օգտագործելուց հետո կզգաք վարսերի փայլի դրական փոփոխություն :
2-րդ գաղտնիքը
Շատ հաճախ մենք սխալ կերպով ենք օգտագործում շամպունը, որը կարող է բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ :
Անհրաժեշտ է նախ շամպունը լցնել ափերի մեջ, հետո խառնել մինչ փրփրի, և հենց այս փրփուրն է անհրաժեշտ քսել մազերին: Այս ձևով ավելի շուտ կազատվեք վարզերի կեղտոտվածությունից և չեք վնասի վարսերի պաշտպանիչ շերտը:

3-րդ գաղտնիքը
Վիտամին Աէվիտը կարող է ձեզ օգնության հասնել, քսեք պարունակությունը վարսերի ծայրերին , բայց հիշեք վարսերը պետք է խոնավ լինեն:
Գուցե այս խորհուրդները շատ պարզ թվան , բայց դրանք փորձված են և հաստատված մասնագետների կողմից: