All.me սոցիալական պլատֆորմը՝ Համաշխարհային բիզնես ֆորումի ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)
ЭкономикаAll.me սոցիալական պլատֆորմը, որի զարգացման պատասխանատու ու խորհրդի անդամը Արտակ Թովմասյանն է, Պանամայում կայացած Լատինաամերիկյան համաշխարհային բիզնես ֆորումում (2019 Global Business Forum Latin America) մեծ ուշադրության է արժանացել։ Ապրիլի 9-10-ը տեղի բիզնեսի առաջատարների հավաքին ներկա են եղել 65 երկրներից ժամանած ավելի քան 7650 մասնակիցներ։
Արտակ Թովմասյանը ներկայացրել է սոցիալական ցանցի նորամուծությունները։
«Պանաման ունի մեծ ներուժ՝ դառնալու առաջատար ՏՏ լիդերներից մեկն աշխարհում և գաղտնիք չէ, որ այստեղ են արմատավորվել միջազգային այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Dell, Ericsson-ը և այլն: All.me-ում մենք կարող ենք տեսնել այդ ներուժը, երկրի բնակչության ավելի քան 84%-ն օգտվում է ինտերնետից, որտեղ WhatsApp-ը, Facebook-ը, YouTube-ը և Instagram-ն առավել օգտագործվող ծրագրերից են․ կարծում եմ, որ շուկան պատրաստ է ընդունել նորարար լուծումներն All.me-ից»,- նշել է Թովմասյանը։
Պանամայի GFB 2019 ֆորումի շրջանակներում քննարկված համագործակցությունը նպատակ է ունեցել նպաստել զարգացող երկրների քաղաքացիներին լրացուցիչ առավելություններ շնորհելուն և թվային նոր տնտեսություն ներկայացնելուն:
Ի՞նչ է All.me-ն և ինչո՞վ է այն գրավիչ
Այն, ինչ դարձնում է all.me-ն եզակի հարթակ՝ պլատֆորմի լավ մտածված եւ համընդհանուր օգտագործումն է.
1. Սոցիալական ցանցը (meNetwork) հզորացնում է ակտիվ օգտագործողներին և պարգևատրում է նրանց թվային ակտիվներով (ME)՝ սոցցանցում ակտիվ լինելու համար: Ձևավորելով հավասար պայմաններ օգտատերերի և հարթակի միջև ՝ այն ստեղծում է գովազդային եկամտի փոխշահավետ եւ արդարացի փոխանակում:
all.me-ի օգտատերերը կարող են ստանալ գովազդվող եկամտի մինչեւ 50% -ը:
2. E-commerce պլատֆորմը (meMarket), որը շուտով կգործածվի, իրենից ներկայացնելու է առեւտրային պլատֆորմ, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել եւ վաճառել իրեր ինչպես միմյանցից, այնպես էլ յուրաքանչյուր հայտնի բրենդից,
3. Վճարային համակարգ (mePay), որը մշակման փուլում է, FinTech- ի լուծում է, որը միավորում է blockchain տեխնոլոգիաները, թվային ակտիվները, էլեկտրոնային փողը, ինչպես նաեւ դասական վճարային ծառայություններ: Ներքին բիլլինգի համակարգով փոխանցումները կարող են կատարվել անմիջապես ցանցում առանց միջնորդավճարի:
4. Ապակենտրոնացված համակարգը (meBlockchain), որը մշակման փուլում է, թույլ կտա ստեղծել թափանցիկ մեխանիզմ օգտատերերի եւ գովազդատուների համար: