Ընտանիքում նոր անդամի ծնունդը շատ կարևոր իրադարձություն է, որին բոլորն անհամբեր սպասում են:
Լուսանկարիչ Մարտին Բոյսի ընտանիքը, որի մասին կպատմի Orer.am-ը, բացառություն չէ:
Մարտինի կինը գիտեր, որ կարող է ցանկացած պահի ծննդաբերել:
Անհրաժեշտ իրերով պայուսակն արդեն մեկ շաբաթ մուտքի մոտ էր: Բայց ամենապատասխանատու պահին ինչ-որ բան ըստ ծրագրի չեղավ…
Ամեն ինչ սկսվեց գիշերվա 3:30-ին: Հոլին և Մարտինը հանկարծ հասկացան, որ արդեն չեն հասցնի հիվանդանոց հասնել և տղամարդը պետք է ծնունդն ընդունի:

Նրանց կողքին էր նաև երեխայի ապագա տատիկը, որը շտապօգնություն կանչեց և ամբողջ ընթացքում բժիշկների հետ խոսում էր հեռախոսով՝ օգտակար խորհուրդներ ստանալով:

Մարտինը մի պահ լուսանկարչից վերածվեց մանկաբարձի: Միաժամանակ նա մոռացել էր, որ միացրել էր տեսախցիկը:

Նա և Հոլին պատրաստվում էին մանրամասնորեն տեսագրել իրենց դստեր ծնվելու ամբողջ ընթացքը:
Բայց տնից դուրս գալու կադրերը հանկարծ վերածվեցին ծննդաբերության նկարահանման:

Մի պահ Մարտինը բարձր բացականչեց. «Օ, Աստված իմ»: Դա հենց անյ պահին էր, երբ նրա աղջիկը լույս աշխարհ եկավ:

Հոլին առողջ աղջիկ ունեցավ: Շուտով բժիշկները եկան և օգնեցին հետծննդաբերական հարցերում:
Ընտանիքը յոթերորդ երկնքում է երջանկությունից:
Աղջկան Իզաբելլա անվանեցին: Կարող ես տեսնել նրա ծնունդը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը