Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությունը մեծ իրադարձություն է Հայաստանի համար. Խինես Մելենդես
СпортՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կարծիքով՝ Եվրոպայի Մ19 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը բացառիկ իրադարձություն է:
«Եվրոպայի 2019 թվականի Մ19 տարեկանների առաջնությունը մեծ իրադարձություն է Հայաստանի համար: Այն բացառիկ հնարավորություն է Հայաստանի ընտրանու անդամների, ինչպես նաև բոլոր երկրպագուների համար: Ֆանտաստիկ մրցաշար է լինելու, որտեղ խաղալու են եվրոպական բացառիկ աստղերը: Իսկ հայ ֆուտբոլիստներին խորհուրդ կտամ, որ հանգիստ լինեն իրենց գործողություններում և հասկանանք, որ բացառիկ իրադարձություն է իրենց ամբողջ կյանքում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իսպանացի մասնագետը:
Ըստ Մելենդեսի՝ առաջնության ֆավորիտ կարելի է համարել Իսպանիային, որն այս տարիքային առաջնությունում հաղթել է 7 անգամ: