ԱՄՆ-ն Շրի Լանկայից դուրս է հանում իր դիվանագետների երեխաներին
Международные новостиՄիացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Շրի Լանկայում գտնվող ամերիկացի դիվանագետների երեխաներին դուրս հանել այդ երկրի տարածքից՝ կապված հնարավոր նոր ահաբեկչությությունների վտանգի հետ: Այս մասին հայտնում է պետդեպարտամենտի կայքը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է մակահասակներին ու դպրոցականներին:
«Ահաբեկչական խմբավորումները շարունակում են ծրագրել հնարավոր հարձակումներ Շրի Լանկայում: Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել փաստացի առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային կենտրոնները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, կառավարական հիմնարկները, հյուրանոնղները, ակումբները, ռեստորանները, զբոսայգիները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, ուսումնական հաստատություններոը, օդանավակայանները, հիվանդանոցներն ու հանրային այլ վայրերը»,- նախազգուշացրել են պետդեպարտամենտից:
Այս առնչությամբ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը բարձրացրել է Շրի Լանկա այցելությունների վտանգավորության մակարդակը՝ 4 բալանի համակարգում հասցնելով 3-ի՝ խորհուրդ տալով վերանայել այդ երկիր այցերի անհրաժեշտությունը:
Սուրբ Զատկի կիրակի օրը Շրի Լաբնկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել էր շուրջ 260 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: