Պատկերացնում եք, որ տանը կարող է միշտ զգացվել կիտրոնի
անուշ, թարմացնող բույրը: Կարող եք ինքներդ աճեցնել և վայելել այդ բույրը:
Անհրաժեշտ է
Միջին չափի ծաղկաման կամ բաժակ:
Կիտրոնի սերմեր
Հող
Ունելի (սերմերի կեղևը մաքրելու համար)
Ջուր
Աշխատանքի
ընթացքը
Կիտրոնի սերմերը թրջել ջրում ևթ ողնել մեկ ժամ, որպեսզի դրանք փափկեն:

Ունելիի օգնությամբ սերմերից հեռացնել հաստ կեղևը:

Այնուհետև սերմերը տեղադրել քիչ քանակությամբ ջրի մեջ, որպեսզի ծլեն: Ծլելու գործընթացը զբաղեցնում է մոտ 2 օր:

Ծլած սերմերը տեղադրել հողի մեջ, ջրել քիչ
քանակությամբ ջրով:
Հողը կարելի է ծածկել դեկորատիվ քարերով:

Ծաղկամանը դնել
արևոտ տեղում և ժամանակ առ ժամանակ ջրել: