2020 թվականի նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու մասին մտադրություն հայտնելուց հետո ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դարձել է վարկանիշային առաջատար։ Նրա հայտարարության հաջորդող օրերին արված հարցումներից մեկը ցույց է տվել, որ Բայդենն իր վարկանիշով անցել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։
Դեմոկրատ թեկնածուի օգտին քվեարկելու ցանկության մասին հայտարարել է հարցվածների 43 տոկոսը, մինչդեռ Հանրապետական Թրամփն ունի ընտրողները ընդամենը 37 տոկոսի աջակցությունը։
Սակայն ընտրություններին որպես կուսակցության կողմից առաջադրված թեկնածու մասնակցելու համար Բայդենը պետք է դեռ քարոզարշավում հաղթի մյուս դեմոկրատ թեկնածուներին, որոնց թիվը հատել է 20-ի սահմանը։ Կուսակցությունն իր վերջնական որոշումն ընդունելու է հաջորդ տարվա հուլիսին։ Հանրապետականներն իրենց թեկնածուին կառաջադրեն 2020-ի օգոստոսին՝ դեմոկրատներից մեկ ամիս անց։
Հիշեցնենք, որ Բայդենի առաջադրման մասին խոսակցությունները համաշխարհային մամուլի ուշադրությանն էին արժանացելայն ժամանակ, երբ նրա հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցրել էր՝ առաջադրվելո՞ւ ես։