Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է վերափոխվել ջերմոցի
Международные новостиՃարտարապետները առաջարկել են համաշխարհային ճանաչում ունեցող տաճարի ապրիլի 15-ին փլուզված տանիքը փոխարինել ապակյա մեղվանոցով, որը լցված կլինի մեղուներով, եւ հսկայական փակ այգով, որը սփռված կլինի ողջ տանիքի երկայնքով՝ հայտնում է The New York Post-ը։
Մեղրատու մեղուները նախկինում ապրում էին տանիքում, սակայն փայտյա փեթակներում, եւ նրանցից ավելի քան 180 000-ը անհավանական կերպով ողջ են մնացել հրդեհի ընթացքում։ Մասնագետները վստահեցնում են, որ մեղուները կհիմնավորվեն նոր կառույցում՝ ստեղծելով «Նոտր Դամի մեղր»։
Ճարտարապետները նաեւ առաջարկել են օգտագործել ձեղնահարկի փայտյա կոնստրուկցիան՝ ջերմոցային մարգեր ստեղծելու համար՝ պահպանելով տաճարի շենքի սկզբնական ուրվագիծը, որը 856 տարեկան է։ Աստվածամոր տաճարի տանիքը, որը հիմնականում փլուզվել է հրդեհից, կառուցված էր փայտից եւ ներառում էր որոշ սյուներ, որոնք կառուցվել էին դեռեւս 12-րդ դարում։
Հրդեհի ժամանակ փլուզված սրածայր աշտարակը, որը կառուցված էր փայտից ու կապարից, եւ տանիքը նախատեսվում է փոխարինել հսկայական ապակյա վահանակներով ծածկված պողպատյա ոսկեզօծ կոնստրուկցիայով։ Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ ջերմոցում կարող են կազմակերպվել կրթական սեմինարներ, որպեսզի «վերականգնվի երեխաների կապը բնության հետ»։
Ներկայում ողջ Ֆրանսիան քննարկում է ինչպես է ավելի լավ վերականգնել տաճարը ավերիչ հրդեհից հետո։
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը առաջակել է սրածայր աշտարակի վերականգնման համար անցկացնել միջազգային ճարտարապետական մրցույթ։
Տաճարի ներկայացուցչի խոսքերով, վերակառուցման ծախսը կգերազանցի միլիարդ դոլարը։ Ներկայում Աստվածամոր տաճարի վերականգնման հիմնադրամում հավաքվել է 835 միլիոն դոլար։ Ընդ որում, նվիրատվություններ անում են ինչպես միլիարդատերերը, այնպես էլ դպրոցականները։