Հայկ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչպես գիտենք ոչ իշխանական ուժերը համախմբվել են իշխանափոխության գաղափարի շուրջ: Այս շարժումը իր վերջնական նպատակին հասցնելու համար անհրաժեշտ է քաղաքական դաշտի միասնություն՝ տարբեր կուսակցությունների ու քաղաքական ուժերի համախմբում:
Այսօրվա լրահոսից դժվար չէ հասկանալ, որ Տիգրան Կարպատյանի՝ ոչ իշխանականներին միանալու առաջարկը ընդունված է: Մասնավորապես այսօր Տիգրան կարապետյանը հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը հաջորդ հանրահավաքին լինելու է հարթակում:
Եռյակը շարունակում է համալրվել հզոր մարդկային և այլ ռեսուրս ունեցող քաղաքական կառույցներով: Տիգրան Կարապետյանը նորից քաղաքական էպիկենտրոնում է: Սա նշանակում է լայն ապտակ իշխանություններին:
Կարծում եմ, եթե համաժողովրդական շարժմանը միանա նաև Արշակ Սադոյանը՝ իշխանափոխությունը անխուսափելի կլինի: