Շրի Լանկայի նախագահը հայտնել է, որ ահաբեկչությունները կարող էին ծրագրված լինել արտասահմանում
Международные новостиՇրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան Sky News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, երկրում Զատկի կիրակի տեղի ունեցած ահաբեկչությունները կարող էին ծրագրված լինել արտասահմանում:
«Միանգամայն հավանական է, որ նրանք (ահաբեկիչները) կապ են պահպանել արտասահմանում գտնվող մարդկանց հետ, որոնք նրանց օգնել են»,- հայտարարել է Սիրիսենան:
Դրանից բացի, Սիրիսենան նշել է, որ ԻՊ-ը «նոր ռազմավարություն» է գործարկել, որի համաձայն նրա թիրախն են դառնում փոքր պետությունները: Երկրի նախագահը խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին կոչ է արել իր երկրին հանգիստ թողնել:
Ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի, տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը՝ իրագործվել էր 8 պայթյուն, որը, առողջապահության նախարարության տվյալներով, խլել է 250-560 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ, իշխանությունների տեղեկություններով, կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ: Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է: