Ереван, 16.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ նրանք առերեսվել են

Общество

Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։ Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խաչատրյանը ՊՎԾ-ում զբաղեցրել է առանցքային պաշտոն, նա գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է։ Գևորգ Խաչատրյանին ԱԱԾ-ն ազատ է արձակել ապրիլի 4-ին, մասնավորապես, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գևորգ Խաչատրյանը ազատ արձակվելուց հետո փոխել է իր հեռախոսահամարը, բնակության հասցեն,   աշխատանքից ազատման  դիմումն էլ փոստով է ուղարկել։ Ի դեպ,  մեր տեղեկություններով նա նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն,  գնումների գործընթացում տեղ գտած ինչ-ինչ բացթողնման պատճառով  ազատվել է աշխատանքից, ավելին՝ այդ հարցով ծառայողական քննություն է նշանակված եղել։ Պարզելու համար այս տեղեկատվության իսկությունը՝ Factor.am-ը պաշտոնական հարցմամբ դեռ  անցած շաբաթ դիմել է ՊՆ, որտեղից, սակայն, մեր շատ պարզ հարցերին պատասխանելու համար խնդրել են երեսուն օր ժամանակ։ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Factor.am-ի աղբյուրի պնդմամբ, որպեսզի Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տա, նրա դեմ ընտանիքի անդամներից մեկի հետ կապված  կոմպրոմատներ են օգտագործվել։ Ուշագրավ է, որ Ադյանի փաստաբանը Factor.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն իրեն արգելել է շփվել լրատվամիջոցների հետ և որևէ  տեղեկություն փոխանցել։ Այսպիսով՝ արձանագրենք, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված վերոնշյալ երկու անձն էլ այս պահին գտնվում են ազատության մեջ։ Երեկ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, թե արդյոք ազատ արձակվելուց հետո նշված անձինք հանդիպել են իր հետ, ասաց, որ ոչ, ինքը նման ցանկություն էլ չունի․ «Այս գործով կարգավիճակ ունեցող անձանց հետ սկզբունքորեն չեմ հանդիպելու»։ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։ Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրի՝ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը առերեսվել են, ընդ որում՝ առերեսման ժամանակ Արսեն Թորոսյանը պնդել է, թե Դավիթ Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։ Դավիթ Սանասարյանը, սակայն,  Թորոսյանի պնդումը հերքող ապացույց է ներկայացրել նախաքննական մարմնի ուշադրությանը։ Խոսքը գնում է Ֆեյսբուքում Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի անձնական նամակագրության մասին, որտեղ Սանասարյանը նշել է ճիշտ հակառակը։ Ապրիլի 30-ին  հրավիրված ասուլիսում Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, նախաքննական գաղտնիք չհրապարակելու զգուշավորությամբ, ասաց, թե Դավիթ Սանասարյանի բարեխիղճ և ազնիվ լինելը ցույց տվող որոշակի օբյեկտիվ տեղեկություններ են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: «Նա իր հետ շատ մտերիմ անձի հետ խոսակցության ժամանակ այս հանգամանքների մասին գրում է դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործ չի եղել»,- նշեց փաստաբանը։ Ընդ որում, նախաքննական մարմնին Սանասարյանի կողմից այս տեղեկատվության ներկայացումից անմիջապես հետո՝ հենց  նույն օրն է Սանասարյանին մեղադրանք առաջադրվել։ Արսեն Թորոսյանի՝ գործին առնչություն ունենալու հանգամանքից Դավիթ Սանասարյանը հրաժարվեց խոսել ասուլիսում։ Նրան հարց  ուղղվեց, թե ինչպիսին է Արսեն Թորոսյանի դիրքորոշումն այս գործում՝ կարծիք հայտնե՞լ է, ինչին ի պատասխան ՊՎԾ նախկին պետը խուսափողական պատասխան տվեց․ «Չենք կարող ոչ մի բան ասել էս պահին։ Եթե հիմա ասեմ՝ կարծիք է հայտնել, էդ մենք արդեն մտնում ենք էդ դաշտ (նախաքննական գաղտնիքի, խմբ․), ասենք չի հայտնել, նորից էդ դաշտում են»։ Ի դեպ, այս ամենի համատեքստում  հետաքրքիր է  այն փաստը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքի անձնական էջը «անհետացել է»։ Խոսքը ոչ թե պաշտոնական, ֆեյսբուքի կողմից հաստատված էջի մասին է (likepage), այլ անձնական պրոֆիլի։ Այս հանգամանքը նախարարի խոսնակը պատճառաբանեց առողջապահական մեկ այլ խնդրի հետ կապված ֆեյսբուքյան օգտատերերի հարձակումներով։ Արսեն Թորոսյանի տված ցուցմունքի և Սանասարյանի հետ առերեսման   մասին մեզ չհաջողվեց  մանրամասներ  պարզել՝  «նախաքննական գաղտնիք է» պատճառաբանությամբ։ Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկություն է տարածել, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- տեղեկացրել էր ԱԱԾ-ն։ 

 

Աղբյուր



Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»