Եթե տղամարդն անում է այս 3 բաները, ապա դու նրա համար «զապաս» տարբերակ ես
LifestyleԺամանակն է ճշմարտության աչքերի մեջ նայել: Եթե տղամարդն անում է այս 3 բաները, ապա դու նրա համար պահեստային տարբերակ ես:
Նա չափազանց ուշ է պատասխանում քո նամակներին: Նա դա անում է նույնիսկ այն դեպքում, երբ ինքն է առաջինը գրել քեզ: Համացանցում ոչինչ հնարավոր չէ թաքցնել, ուստի եթե նա չի շփվում քեզ հետ, ապա պարզապես այլ՝ ավելի կարևոր հետաքրքրություններ ունի:
Նա վերջին րոպեին է քեզ հետ որևէ բան պլանավորում: Դու ստիպված ես վերջին րոպեին պատրաստվել: Պարզ է, թե ինչի համար է նա այդպես վարվում. գուցե ավելի հետաքրքիր բան կարելի է մտածել:
Նա մեծ ջանքեր չի գործադրում քեզ հետ հանդիպելու համար: Երբ դուք միասին եք, ամեն ինչ շատ լավ է, բայց նա երբեք մեծ ջանքեր չի գործադրում քեզ հետ հատուկ հանդիպելու համար: Նա պատրաստ չէ քո վրա ոչ ժամանակ, ոչ գումար ծախսել: