Իրականում ի՞նչ մասնագիտություններ ունեն հայ ամենահայտնի 7 երգչուհիները
LifestyleՀայ հայտնիները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են. մենք գրեթե ամեն ինչ գիտենք նրանց մասին: Սոցիալական ցանցերի ժամակաշրջանում նրանք ավելի հասանելի են:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե իրականում ինչ մասնագիտություններ ունեն և ինչով կարող էին զբաղվել հայ ամենահայտնի երգչուհիները:
Հազարավոր երկպրագուներ ունեցող Սիրոշուն ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Հայկական շոու բիզնեսի ամենավառ կերպարներից մեկը կարող էր նկարչուհի դառնալ. Իվետա Մուկուչյանը Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում սովորել է անգլերեն լեզու և նկարչություն:
Լիլիթ Հովհաննիսյանը ժամանակին ցանկացել է մոդելավորող դառնալ, բայց Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում սովորելուց հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Ինչևէ, տարիներ հետո երգչուհին, կարելի է ասել, իրականացրել է իր երազանքը. Լիլիթը ինքն է զբաղվում իր զգեստների մոդելավորմամբ:
Եվրատեսիլյան այս տարվա Հայաստանյան ներկայացուցիչը ևս կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ նաև սովորել է նվագել քանոն:
Կոնսերվատորիայում է սովորել նաև հայկական էստրադայի ամենալիրիկական երգչուհի Քրիստինե Պեպելյանը՝ ավարտելով ջազ-վոկալ բաժինը։
Լիրիկական երգերի մեկ այլ սիրահար երգչուհի Արփին սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժնում:
Իսկ հայկական շոու բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկն էլ ընտրել է տնտեսագետի մասնագիտություն: Աստղիկ Սաֆարյանը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ավարտելով նաև մագիստրատուրան: