Կարիերան շարունակելն այն չէ, ինչի մասին անհանգստանում ենք հիմա. գործակալը՝ Կասիլյասի մասին
Спорт«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հնարավոր է ավարտի կարիերան: Այս մասին հայտնում է As-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին դարպասապահը սրտի կաթված էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց և վիրահատության ենթարկվել:
Կասիլյասի գործակալը՝ Կարլոս Կուտրոպիան խոսել է ֆուտբոլիստի առոջական վիճակի մասին.
«Նրա բախտը բերել է, որ դեպքը պատահել է ակումբի մարզաբազայում, որտեղ կան բժիշկներ: Եթե այն կարատրվեր տանը, Իկերը կգնար մարզումների և հետևանքները ավելի վատ կլինեին:
Ինչ վերաբերվում է կարիերան շարունակելուն, ապա դա այն չէ ինչ մասին մենք անհանգստանում ենք հիմա: Կարևորը որ Իկերի հետ ամեն ինչ կարգին է և նա ժպտում է: Նրան ուրախ տեսնելը մեծ երջանկություն է ինձ համար, նույնիսկ ավելին քան Իսպանիայի հաղթանակը աշխարհի առաջնությունում:
Սա Իկերի գլխավոր հաղթանակն է կյանքում»,- գործակալի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Իկեր Կասիլյասն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է: 17 տարի հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, իսկ վերջին 3 տարին խաղում է «Պորտու»-ում: