Ներդրումներն այն մակարդակին չեն, որքան մենք կուզեինք. Տիգրան Խաչատրյան
ЭкономикаԿառավարության ծրագրում նախատեսված է առաջիկա 5 տարիներին հասնել ՀՆԱ 23 տոկոսը գերազանցող ներդրումների հիմնական միջոցներում. 2018-ին այդ ցուցանիշը 17 տոկոսի սահմաններում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
ՄԱյսինքն ունենք շատ բարդ ճանապարհ. Երբ մենք խոսում ենք ներդրումների մասին, ապա որքան դա կախված է օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուց, նույքան էլ կախված է մեր վարքագծից: Մենք որպես հասարակության անդամներ որքանո՞վ ենք պատրաստ խնայողություններ ստեղծել եւ դրանք ուղղել ներդրումների: Պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, որ արդեն 4,5 տարի հետո հասնենք այդ ցուցանիշին»,-ասաց նախարարը:
Նա մտահոգիչ համարեց ներդրումների ներկա մակարդակը. «Կարծում ենք՝ դեռ ներդրումներն այն մակարդակին չեն, որքան մենք կուզեինք, եւ դա մեզ մտահոգում է: Մենք ամեն ինչ անում ենք, որ դրանք ավելանան»: