Լիանա Գրիգորյանը կսպասարկի կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության եզրափակիչ մրցաշարը
СпортՄայիսի 5-ից 17-ը՝ Բուլղարիայում, կկայանա կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը՝ Բուլղարիայի, Դանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Անգլիայի, Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների մասնակցությամբ:
Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է նաև Հայաստանի մրցավարական կորպուսի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը: