Արամ Ավագյանը կանցկացնի 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում
СпортԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի գոտու պաշտպանության մենամարտը կկայանան մայիսի 4-ին:
Արամ Ավագյանը կանցկացնի իր 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը կմրցի ամերիկացի Ֆրանցիկսո Էսպարզայի հետ:
Արդեն կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի շոուն կմեկնարկի մայիսի 5-ի գիշերը՝ Երեւանի ժամանակով 2:00-ին:
Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել, մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով: