Ղազախստանի նախագահական ընտրություններին առաջին անգամ կին թեկնածու կմասնակցի
Международные новостиՂազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների համար պայքարում որպես թեկնածու է գրանցել կնոջ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Լուսավոր ճանապարհ» («Աք ժոլ») կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Դանիյա Եսպաևան հունիսի 9-ին կայանալիք ընտրություններում կպայքարի նախագահի պաշտոնի համար:
Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր երեք թեկնածուների, այդ թվում և Ղազախստանի գործող ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով համարվում է հաղթելու հիմնական թեկնածուն:
Ղազախստանը շուրջ 30 տարի նախագահող Նուրսուլթան Նազարբաևը մարտի 20-ին վայր էր դրել երկրի ղեկավարի լիազորությունները, ինչից հետո պետության ղեկավար էր դարձել Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը: