«Չելսին» խնդիրներ չունեցավ եւ շրջանցեց «Տոտենհեմին», «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ միավորներ կորցրեց
СпортԱնգլիայի առաջնության նախավերջին տուրում «Չելսին» տանը մրցեց «Ուոթֆորդի» հետ։ Լոնդոնյան թիմը իտալացի Մաուրիցիո Սարիի ղեկավարության տարավ վստահ հաղթանակ 3։0 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Հադերսֆիլդին», որը 15 միավորով վերջին տեղում է եւ կորցրել է տեղը Պրեմյեր լիգայում։ Դաշտի տերերը այս մրցաշրջանում վերջին տնային հանդիպումն ավարտեցին դրական արդյունքով։ Մանչեսթերյան թիմը նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ բավարարվեց 1 միավոր։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ խաղում անընդմեջ հաղթանակ չտարավ (երկուական պարտություն եւ ոչ ոքի)՝ զրկվելով լավագույն քառյակում հայտնվելու եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։
«Չելսին» 71 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 1 միավոր առաջ անցավ Լոնդոնի «Տոտենհեմից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 66 միավորով մնաց 6-րդ տեղում։
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Չելսի» - «Ուոթֆորդ»՝ 3։0 (տեսանյութ)
Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 48, Դավիդ Լուիս, 51, Գոնսալո Իգուաին, 75
«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)
Իսաակ Մբենզա, 60 - Սքոթ Մաքթոմինայ, 8