Ереван, 11.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ճապոնական «ՋԱՅԿԱ» ընկերությունը ՀՀ-ին է տրամադրել 40 հրշեջ փրկարարական եւ 10 ամենագնաց մեքենաներ (տեսանյութ)

Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Հեջուրի Յուկիյոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի և Ճապոնիայի ազգային օրհներգների հնչեցմամբ:

Ողջունելով ներկաներին, Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ընդամենը մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, կլրանա հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-րդ տարին, սակայն հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը դիվանագիտական հարաբերությունների տարիներով չի պայմանավորված միայն և բնավ դրանցով չի սահմանափակվում:

«Անհնար է մոռանալ դեռևս 1988թ.-ին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին, ճապոնական կողմից հայ ժողովրդին մեկնված օգնության ձեռքը: Այդ օրերին Ճապոնիայի Մուսաշինո, Մացույամա, Օգավա, Ակիտա և մի շարք այլ քաղաքների Կարմիր Խաչի հիվանդանոցներից ընդհուպ մինչև 6 ամսով աղետի գոտի էին գործուղվել տասնյակ բուժաշխատողներ, փոխանցվել են մի քանի միլիոն իենի հասնող արյան տոպրակներ, ներարկիչներ, հակաբիոտիկներ, դեղորայք»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Հայաստանը և Ճապոնիան արտակարգ իրավիճակների ոլորտում առկա մարտահրավերների առումով շատ նման են: «Իրականացնելով բացառապես հումանիտար առաքելություն՝ փրկարարն իր ամենօրյա քրտնաջան աշխատանքով փրկում է հազարավոր կյանքեր»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը շեշտեց, որ այսօրվա միջոցառումը խորհրդանշում է երկու երկրների բարեկամությունն ու ընկերությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով բարեկամ Ճապոնիայի ժողովրդին՝ ընդգծեց Հայաստանին աջակցության հարցում Ճապոնիայի ներդրած ավանդը:

«Ձեր օգնությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման հարցում: Հարկ է նկատել, որ ճապոնական օգնությունը հատկապես զգալի է եղել բնական աղետներից պաշտպանության մեր ունակությունների բարձրացման ոլորտում: Դա վերաբերում է սողանքների դեմ պայքարին, սեյսմիկ կայունությանը, հրշեջ ծառայությունների ունակությունների արդիականացմանը և այլ հարցերի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան հայերեն հնչեցված իր ելույթում անդրադարձավ տրամադրվող տեխնիկայի Հայաստանի համար անհրաժեշտության հարցին:

«Սա իսկապես նշանակալի ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում աղետների կանխարգելմանը, առաջնային շրջաններ հանդիսացող Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարար ստորաբաժանումների տեխնիկական հագեցմանը: Հայաստանում հաճախակի են տեղի ունենում բնական աղետներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում գյուղական բնակավայրերի զարգացմանը: Այդ պատճառով Ճապոնիան առաջնահերթ է համարում աջակցել Հայաստանին հենց աղետների կանխարգելման բնագավառում»,- նշեց Ջուն Յամադան:

Միջոցառման պաշտոնական հատվածից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարար Ֆելիքս Ցոլակյանը, դեսպան Ջուն Յամադան և այլ պաշտոնատար անձինք շրջայց կատարեցին շարահրապարակի տարածքում, ծանոթացան տրամադրված տեխնիկային և օժանդակ սարքավորումներին, որին հաջորդեց փրկարարների կողմից սանդուղքների օգտագործմամբ պայմանական հրդեհաշիջումը:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ԱԻՆ-JICA երկարատև և արդյունավետ համագործակցությունը խորհրդանշող նամականիշի մարում:

Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի կառավարության տարբեր գործակալությունների միջև ծավալվում է բեղուն և ակտիվ համագործակցություն: Այս համագործակցության կարևոր հանգրվաններից մեկն արձանագրվեց 2017թ. սեպտեմբերի 7-ին, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր: Ծրագրի ընդհանուր արժողությունն է ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրով նախատեսված տեխնիկայի երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ մեքենա) պլանավորվում է տրամադրել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ստացված տեխնիկայի շնորհիվ կվերազինվեն Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի փրկարարական ծառայությունները:

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении