Թափառող շների պրոբլեմը խնդիր է մարդկանց համար. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
TVԱԺ-ում քննարկվում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է:
«Երկար տարիների ընթացքում մենք միշտ քննարկել ենք թափառող շների պրոբլեմը, որն, անշուշտ, խնդիր է բնակավայրերի, մարդկանց համար հատկապես չլուսավորված տարածքներում: Ի՞նչ է տեղի ունեցել երկար տարիների ընթացքում. տրամադրվել են մեծ գումարներ, մի քանի միլիոն դրամի հասնող գումարներ, բայց փոխարեն տեղի ունենա ստերջացում, տեղահանում, համապատասխան վայրերի կառուցում, դրանք ուղղակի գնդակահարվել են, որից հետո կենդանիներրի լեշերը շատ հաճախ նետվել են խաղահրապարակներում, աղբանոցների մոտ և այլն»,-ասաց Ուրիխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: