Եթե մարդը եկամուտ չունի՝ ի՞նչն ենք հարկում. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
TVԱժ-ում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը, որը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
«Նախագծով առաջարկվում է ՀՀ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր՝ 17-րդ մասով: Գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հարկերից: Եթե մարդը եկամուտ չունի՝ ի՞նչն ենք հարկում»,-ասաց Էնֆիաջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում