Պարոն Փաշինյանը մինչև ընտրվելը արդեն իսկ սուպերվարչապետ էր. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
TVՀՀ Աժ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն իր ելույթում վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ Հայաստանում չի մնալու սուպերվարչապետի՝ քննադատված ինստիտուտը: Այս մասին Սիմոնյանն ասաց՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նախքան վարչապետ ընտրվելը բազմիցս քննադատել է ներկայիս սուպերվարչապետական համակարգը:
«Պարոն Փաշինյանը մինչ ընտրվելը ժողովրդի մոտ եղած վստահությամբ արդեն իսկ սուպերվարչապետ էր: Այդ օրենքը փոխվելու է, սուպերվարչապետի ինստիտուտն այն տեսքով, որի մասին խոսվել է, չի մնալու: Այդ մասին խոսել է նաև վարչապետը: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության կողմից բերված այս օրենսդրական նախաձեռնությանը»,- ասաց Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: