Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը կվերանորոգվի, կկառուցվի նաև նոր մարզադպրոց
СпортՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգումը կսկսվի 2020 թվականին, բացի այդ՝ կկառուցվի նաև մարզիկի անվան նոր մարզադպրոց:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
«Մյուս տարի կսկսվի հին շենքի վերանորոգումը, ինչպես նաև կկառուցվի նորը, որը նախատեսված կլինի ավագ տարիքի մարզիկների համար: Իսկ նոր մարզադպրոցի ծախսերի համար կհատկացվի 400 միլիոն դրամ»,-ասաց Ղազարյանը:
Օլիմպիական չեմպիոնի մարզադպրոցը գտնվում է մարզիկի հայրենի քաղաքում` Գյումրիում: Այն խարխուլ վիճակում է, բայց այնտեղ շարունակում են մարզվել պատանի ըմբիշները: