Չար կատա՞կ, թե լավ մտածված հարված
Аналитика
Սոցիալական ցանցերում հերթական բոմբ լուրն է թափ հավաքում, թե Երևանի պետական ուսանողական խորհուրդը լատինատառ ծաղկեպսակով է փորձել իր հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին:
Մյուս ցնցող լուրը՝ հայ հերոսների ու մարշալների կողքին նաև Ստալինի նկարն է դրվել ու մեծարվել, ինչը, համաձայնեք, բավականին տարօրինակ արարք կարելի է որակել:
Եվ չնայած դեռ որևէ մեկը չի արձագանքել, թե Սատլինի հանդեպ նման խորը սիրո ու հարգանքի այդպիսի դրսևորման պատճառն ինչն է հանդիսացել, սակայն լեզվաբանական ինստիտուտի ուսանողական խորհուրդն արդեն հասցրել է տեղեկացնել, որ իրենք որևէ կապ չունեն Հաղթանակի զբոսայգում հայտնված ծաղկեպսակի հետ:
Ուսխորհուրդն իր ֆեյսբուքի պաշտոնական էջում հերքել է այդ տեղեկությունը, որում մասնավորապես ասված է.
«ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։ Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։ Շնորհավոր մայիսի 9»:
Ամեն դեպքում արձանագրենք, որ վաղուց նման կատակներ չէին եղել, այն էլ տոների ժամանակ: Սակայն, այն ամեն ինչ այսօր տեղի ունեցավ, կարելի է ինչ-որ տեղ ահազանգ համարել, որն, անշուշտ, լրացուցիչ ուսումնասիրության պետք է ենթարկվի և հասարակությանն իրազեկվի, թե այնուամենայնիվ ովքեր են եղել դրանց հեղինակները:
Արմինե Գրիգորյան