Զախարովան մեկնաբանել է լրագրող Դորենկոյի մահը
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրագրող Սերգեյ Դորենկոյի մահը:
«Դորենկո: Անշուշտ, երեւույթ: Ո՛չ սպիտակ, ո՛չ էլ սեւ: Չափազանց հանդուգն, թերեւս: Ասելիքը չէր ավարտել»,- գրել է նա Facebook-ում: Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին Մոսկվայում կյանքի 60-րդ տարում: Նա վատ է զգացել մոտոցիկլետով ընթանալիս, ինչի հետեւանքով վթարի է ենթարկվել մայրաքաղաքի կենտրոնի Զեմլյանոյ վալում: Լրագրողի մահվան նախնական պատճառը բժիշկները համարել են սուր սրտային անբավարարությունը, ինչի մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բժշկական հաստատության մի աղբյուր: