«Արսենալ»-ը Բաքվում Հենրիխ Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից
СпортԼոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից, որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարողանա մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և մասնակցել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Այս մասին հայտնում է news.sky.com-ը:
Հյուսիսային Լոնդոնի ակումբը հայտնում է, որ իրենք մտահոգված են այն հարցով, որ հայ կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել «Չելս»-ի հետ հանդիպմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պատճառով:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում նույն խնդրի պատճառով բաց էր թողել Եվրոպայի լիգայի շրջանակներում ադրբեջանական թիմերից մեկի հետ հանդիպումը: Այն ժամանակ Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չէր ներկայացրել:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Ադրբեջանից երաշխիքներ էր պահանջել Մխիթարյանի անվտանգության վերաբերյալ: