Շվեդիայում կստեղծվի գյուղ դեմենցիայով մարդկանց համար «Թրումանի շոու»-ի օրինակով
Международные новостиՇվեդիայի Մալմե քաղաքի արվարձանում Månstorp ծերանոցը կվերածվի դեմենցիայով տառապող մարդկանց համար հատուկ մասնագիտացված գյուղի, որտեղ կապրի շուրջ 100 մարդ, հաղորդում է «Եվրոպուլս»-ը:
Գյուղի բնակիչների համար ստեղծված պայմանները առավելագույնս նմանեցված կլինեն սովորական առօրյա կյանքին: Ընդ որում՝ խանութում վաճառողների կամ սրճարանում մատուցողների դերերը կկատարեն բժիշկներն ու հատուկ վերապատրաստում անցած մարդիկ, որոնք կկարողանան օգնել հիվանդին, եթե նա հայտնվի դժվար իրավիճակում գրեթե այնպես, ինչպես «Թրումանի շոու» հանրահայտ ֆիլմում է, որում գլխավոր հերոսն ապրում է գմբեթի տակ, որտեղ բոլորը դերասաններ էին, բացի իրենից:
Դեմենցիայով տառապող մանդիկ առավել հաճախ բախվում են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են խուճապները, եթե նրանք չեն կարողանում ճանաչել տեղանքը, որտեղ գտնվում են, կամ չեն հիշում՝ ուր եւ ինչու են գնում: Հատկապես այդպիսի խնդիրների առաջացման դեպքում էլ անհրաժեշտ կլինի մասնագետների հսկողությունը: Ընդ որում՝ տարեց մարդկանց մոտ կնկատվի սթրեթի ավելի ցածր մակարդակ, քանի որ այդ գյուղում ազատությունն ավելի շատ է, քան ծերանոցում:
Տեղական իշխանությունների ծրագրի համաձայն՝ ծերանոցը կվերափոխվի գյուղի 2020 թվականի հունվարին: Նմանօրինակ գյուղեր արդեն գոյություն ունեն Նիդերլանդներում ու Դանիայում: