«Բարսելոնայում» կոնֆլիկտ է հասունանում
СпортԿատալոնական «Բարսելոնայի» հանդերձարանում լարված մթնոլորտ է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում անգլիական «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո, գրում է Marca-ն:
«Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են, որ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսն ու Ժերար Պիկեն արտոնությունններ ունեն թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի կողմից: Ակումբում կարծում են, որ այդ 3 խաղացողների ու իսպանացի մասնագետի միջեւ ընկերական հարաբերություններ են, ինչը վնասում է թիմին: 55-ամյա Վալվեդերին մեղադրում են թիմը ղեկավարելիս թուլություն ցուցաբերելու մեջ:
Էռնեստո Վալվերդեն 2017-ի ամռանն է գլխավորել «Բարսելոնան», որի հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում կատալոնական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին», սակայն պատասխան հանդիպումը տանուլ տվեց 0:4 հաշվով եւ լքեց պայքարը: