Ո՞ր մատին եք սիրում մատանի կրել. Ահա, թե ինչ է այն նշանակում
LifestyleՄատանի կրելով՝ մենք, ինքներս էլ չգիտակցելով, ձգտում ենք ընդգծել մեր անհատականությունը, վերաբերմունքն աշխարհին ու կյանքին:
Եթե դուք հաճախ եք մատանի կրում ցուցամատին, դա խոսում է ձեր կամային հատկանիշների, հպարտության, իշխելու ցանկության մասին: Եթե մատանի հաճախ եք կրում աջ ձեռքի ցուցամատին, ապա դուք դատող մարդ եք, եթե ձախ ձեռքին եք կրում, ապա հակված եք հիստերիաների և չափազանց բարձր ինքնագնահատականի:
Միջնամատին մատանի կրելով՝ դուք ցանկանում եք աշխարհին ցույց տալ, թե որքան եք դուր գալիս ինքներդ ձեզ: Այդպիսի մարդու հանդիպելով՝ կարող եք վստահ լինել, որ նա իսկապես մեծ հոգևոր ուժ ունի:Մատանու փոքր չափը խոսում է սեփական արժանապատվության զգացման մասին, իսկ մեծը՝ մեծամտության և սնափառության մասին:
Եթե մարդը մատնեմատին մատանի է դնում, դա խոսում է շքեղության, հաճույքների հանդեպ նրա ձգտման մասին: Եթե մարդը մատանի է կրում երկու ձեռքերի մատնեմատին, ապա դա խորհրդանշում է, որ նա վայելքների վերին աստիճանին է գտնվում, կամ էլ գտնվում է իրեն բավարարող վիճակում: Եթե մատանին փոքր չափի է, դա խոսում է այն մասին, որ մարդը հավասարակշռված է, հանգիստ և ինքնավստահ: Եթե մատանին փոքր է, մարդը ձգտում է իր նկատմամբ ուշադրություն գրավել, նկատված լինել:
Նա, ով մատանի է կրում ճկույթին, ձգտում է անկախության: Նրանք ցանկանում են ցանկացած միջոցով հասնել հաղթանակի: Նրանք միշտ պատրաստ են ֆլիրտի, ազարտային խաղերի:
Բութ մատին մատանի կրողներն առանձնահատուկ ուշադրության են արժանի: Դրանք կրողը բառացիորեն ասում է՝ «խնդրում եմ ուշադրություն, ես գալիս եմ»: Նա ձգտում է ամեն հարմար դեպքում ինքնահաստատվել կյանքում, իսկ միջոցները նշանակություն չունեն: