Խոսքը յոթ կամ ութ հոգու մասին է
Международные новостиEADaily-ի՝ Փաշինյանի շրջապատի աղբյուրը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել «Ղարաբաղում աստիճանաբար հեռացնել Սերժ Սարգսյանի ջերմ աջակիցներին առաջատար դիրքերից»: Աղբյուրը նշում է, որ խոսքը փաստացի ղարաբաղյան իշխանության կազմում գտնվող յոթ կամ ութ հոգու մասին է, որոնք չեն ցանկանում հաշտվել Հայաստանում տեղի ունեցածի հետ, Բակո Սահակյանը արդեն հոգնել է, ուզում է պահպանել և հավասարակշռել, բայց գաղափարապես ավելի շատ Սերժ Սարգսյանի կողմնակից է: Իսկ սա հայտնի է և հասկանալի Երևանում: Փաշինյանը երկար է սպասել, մտածել, որ փոխելու են իրենց դիրքորոշումները, սակայն այժմ պարզ է, որ՝ ոչ: Ավելին, նրանք արդեն որոշ քայլեր են ձեռնարկում Հայաստանի իշխանությունների դեմ: Նրանք փորձում են Ղարաբաղը օգտագործել որպես քաղաքական հարթակ: Նրանք բողոքի ցույցեր են կազմակերպում, և կարծում էին, որ արդեն մայիսին խնդիրներ կլինեն պետական աշխատողներին աշխատավարձ տալու հետ կապված: Ընդ որում, տնտեսությունը աճում է, հարկային հավաքագրումների ծավալների կտրուկ աճ է նկատվում և արդեն որոշված է՝ Փաշինյանը հետևողական և պլանավորված կերպով կազատվի նրանցից:
Կամո Խաչիկյան