«Արսենալ»-ի երկրպագուները մտադիր են Բաքվում Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել
СпортԼոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները մտադիր են Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել: Այսպիսի առաջարկ է արել անգլիական թիմի ամենաակտիվ ֆան ակումբներից Canon Crested-ը՝ ի նշան Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի:
«Եթե «Արսենալ»-ը Բաքու մեկնի առանց Մխիթարյանի, եկեք անենք հետևյալ քայլերը.
- Պատրաստել Մխիթարյանի դեմքով դիմակ:
- Դրանք բաժանել մարզադաշտում գտնվող 6 հազար երկրպագուներին:
- Կազմակերպել, որ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին այդ 6 հազար երկրպագուները միաժամանակ ոտքի կանգնեն»,- գրված է հայտարարությունում: