Գրիգոր Մխիթարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
СпортԻսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվեող սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Գրիգոր Մխիթարյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Մխիթարյանը պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Գլադկիխին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Կիրակոսյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգում: Հայաստանի ներկայացուցիչներ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո) նվաճել էին բրոնզե մեդալ:
Սամբոյի Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 մարզիկով: