Արտակ Զեյնալյանը քարի պես լուռ է
АналитикаՆախկին իրավապաշտպան, ներկայում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շարունակում է լռություն պահպանել: Բայց, հայտնի չէ, թե այդ լռությունն ինչի՞ հետևանք է ասելիք չունենալո՞ւ, թե՞ սովորական ինքնապաշտպանական ռեակցիայի պարզ դրսևորման:
Ամեն դեպքում, նա այդ պաշտոնը զբաղեցնում է, ոչ թե իրեն նման ճոխություն թույլ տալու համար, այլ երկրի դատաիրավական համակարգն առողջացնելու քայլեր իրականացնելու համար, առավել ևս, երբ որջ երկրի դատաիրավական համակարգի դեմ հասարակական ընդվզման հզոր ալիք է բարձրանում:
Անշուշտ, իրավապաշտպանության ոլորտում գործունեություն ծավալելու տարիներին հարգարժան Զեյնալյանն, ամենայն հավանականությամբմ իր աչքով է տեսել, թե ինչպես են իրականում աշխատում դատարանները: Եվ այս ֆոնին նրա լռությունը կարելի է հանցավոր անգործություն համարել:
Ինչո՞ւ նա չի խոսում այսօրվա երկրի թիվ մեկ իրադարձության մասին, որովհետև չինովնիկի դի՞րքը թույլ չի տալիս, թե՞ չինովնիկի կերպարին հարմարված որոշել է անորոշ վարքագիծ դրսևորելով իր վրայից գցելով մի ողջ համակարգի անգործությունը:
Ամեն դեպքում, այսօրվա նրա լռությունը խոսում է այն մասին, որ ինքն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ իրականում չի տիրապետում իրավիճակին, իսկ սեփական կուսակցությունը հանուն աթոռի լքելը, կամ ինչպես ինքն է հայտարարում՝ համագործակցությունը սառեցնելը, խոսում է այն մասին, որ նա գործում է ոչ թե ի շահ պետության կայացման, այլ՝ սեփական ամբիցիաների բավարարման:
Հիմա հարց, արդյո՞ք մեզ պետք են նման անատամ նախարարներ, ովքեր քայլ անելով ընդդիմությունից դարձան նախարարներ, որից հետո սկսեցին զբաղվել դեմագոգիկ հայտարարություններ անելով, թե՞ մեզ գործ անող նախարարներ են պետք:
Սա հարց է, որին ո՛չ միայն անպայման պետք է անդրադառնալ, այլև իրավական ու քաղաքական գնահատական տալ, որը ուշացնել պարզապես չի կարելի:
Արմինե Գրիգորյան