Նոր Զելանդիայի հրաձիգին մեղադրել են ահաբեկչության մեջ
Международные новостиԲրենթոն Տարանտը, որը հրաձգություն էր կազմակերպել նորզելանդական Քրայսթչերչի երկու մզկիթներում, մեղադրվում է ահաբեկչության մեջ։ Այս մասին ասվում է ոստիկանության կայքում, տեղեկացնում է Gazeta-ն։
Ինչպես նշվում է, ներկայում կատարվածի հետաքննությունը շարունակվում է։
«Մեղադրանքը պարունակում է պնդում, որ ահաբեկչական գործողությունը կատարվել է Քրայսթչերչում 2019 թվականի մարտի 15-ին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ներկայացված տեղեկության համաձայն՝ Տարանտին մեղադրել են ահաբեկչության, 51 սպանության եւ 40 մահափորձի մեջ։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Նոր Զելանդիան փոխում է զենքի վերահսկողության օրենքը։
Հրաձգությունը տեղի էր ունեցել նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին։ Կատարվածի հետեւանքով զոհվել է 50 մարդ։