Մոսկվայում ծեծել են հայ հաղորդավարի
Международные новостиstarhit.ru-ն «Հայտնի հեռուստահաղորդավարին ծեծել են Մոսկվայի կենտրոնում» վերնագրով հոդվածում գրում է, որ «Վտանգավոր կապեր» հեռուստահաղորդման հաղորդավար Կարեն Քոչարյանը դժվար թե ենթադրեր, որ հերթական հեռուստահաղորդման նկարահանումները իր համար կավարտվեն «շտապօգնության» կանչով: Նախապատմությունն այն է, որ այս շոուի կազմակերպիչներին էր դիմել մի կին, որը կասկածում էր իր ընտրյալին դավաճանության մեջ: Նախագծի մասնագետներին հաջողվել էր ոչ միայն հաստատել կնոջ այդ կասկածները, այլ անգամ այդ ամենը նկարահանել գաղտնի տեսախցիկով: Իմանալով այս ամենի մասին` շոուի զայրացած հերոսը սկզբից փորձել է կորզել իրեն վարկաբեկող տեսանյութերը, ապա հարձակվել է Կարենի վրա: Այդ պահին նկարահանող խումբն արդեն հեռացել էր, և Կարենը միայնակ էր մնացել կատաղած տղամարդու հետ: Հաղորդավարը սկզբից փորձել է հանգստացնել նրան, բայց լինգով ուժեղ հարված է ստացել ձեռքին, որն էլ բերել է ճաճանչոսկրի կոտրվածքի: Ըստ Կարեն Քոչարյանի, լինգի դեմ խաղ չկա, և ինքը լավ է պրծել, իրեն պարզ է, թե ինչ իրավիճակում են գտնվում շոուի մասնակից դարձած մարդիկ այդ իրավիճակում:
Կամո Խաչիկյան