Հայաստանի առաջնության հադիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը
СпортՄայիսի 24-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ: Հանդիպումը նախատեսված է նախավերջին՝ 35-րդ տուրի խաղացանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Ֆերնանդեսը 2009-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2013-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար: Նույն՝ նախավերջին տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկի արտերկրի մրցավարական անձնակազմ. մանրամասները՝ շուտով: