Պարը սեր է, իսկ սերը տարիք չի ճանաչում
Международные новостиvm.ru-ն «Քոչարի մարզումների փոխարեն. հայ պարողներին կնախանձեն անգամ կուլտուրիստները» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական պարերի կատարումը տղամարդկանցից պահանջում է լավ ֆիզիկական պատրաստվածություն: vm-ի լրագրողը այդ ամենը պարզել է, երբ որոշել է իմանալ, թե որ ազգային պարերը կարելի է սովորել Մոսկվայում և եղել է Ռուսաստանում հայկական ազգային պարի ամենամեծ ակադեմիայում:
Տասնյակներով մկանուտ երիտասարդներ նախավարժանք էին կատարում հայելիների առաջ: Hovik Studio հայկական ազգային պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը բացատրել է, որ նրանք պատրաստվում են Քոչարի պարել: Ըստ նրա, եթե Երևանում երիտասարդները աշխատում են նմանակել արևմտյան մշակույթը, ապա այստեղ կարոտ կա հայրենիքի նկատմամբ, և արդյունքում մեծ է հետաքրքրությունը ազգայինի նկատմամբ: Սա երիտասարդների համար նաև նոր ծանոթություններ են և, իհարկե, մարզանք, քանի որ հայկական պարերը տղաներից պահանջում են լավ ֆիզիկական պատրաստվածություն: Կանանց դեպքում այդպես չէ. այստեղ էլ պարուհուց պահանջվում է ցուցադրել նազանք և ճկունություն: Ըստ Գասպարյանի, պարի դպրոց են հաճախում նաև ռուսները, հիմնականում նրանք խառը՝ հայ-ռուսական զույգեր են, բայց լինում են նաև այնպիսիք, որոնք մեկ անգամ տեսնելով հայկական պարը, ցանկանում են սովորել դա: Ընդ որում, չկան տարիքային սահմանափակումներ: Պարը սեր է , իսկ սերը տարիք չի ճանաչում:
Կամո Խաչիկյան