«Արսենալ»-ն ու «Չելսի»-ին ՈՒԵՖԱ-ին կվերադարձնեն Եվրոպայի լիգայի եզրափակիչի 6000 տոմս
СпортԲաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչի մասնակից ակումբները` «Արսենալ»-ն ու «Չելսի»-ին մտադիր են եզրափակիչին իրենց հասանելիք տոմսերի մի մասը վերադարձնել ՈւԵՖԱ-ին:
The Times-ի տեղեկությունների համաձայն, երկու ակումբները միասին, կվերադարձնեն ընդհանուր առմամբ 6000 տոմս: «Արսենալ»-ը վաճառել է միայն 3500 տոմս, «Չելսի»-ն` 2000 տոմս:
ՈւԵՖԱ-ն երկու ակումբներին տրամադրել էր 5800-ական տոմս:
Երկրպագուների Բաքու չմեկնելու գլխավոր պատճառն է հեռավորությունը, չվերթների սահմանափակ քանակությունն ու արժեքը, ժամերը, վիզաների հետ կապված խնդիրները, հանդիպման ուշ ժամը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի ֆուտբոլիստների հետ չի մեկնի Բաքու:
Եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: