Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած հայուհին հիասթափված դիմել է Փաշինյանին
ОбществоՕրեր առաջ Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը՝ Մարգարիտա Գյուլումյանը հիասթափված է օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունից: Նա ֆեյսբուքում գրառում է կատարել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին.
ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գոյատեւող վերը նշված կառույցների անգործությունն առաջինը ոչ միայն վնասում է տվյալ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացու շահերը, այլ նաեւ հիմք է ստեղծում ՀՀ հանդեպ որպես պետություն անլուրջ վերաբերմունքին:
Այն, որ Իտալիայում տեղի ունեցած ավտովթարի, ՀՀ քաղաքացիների իրավիճակի մասին օֆիցիալ տեղեկատվությունը հակասում է եղելությանը, դա հարցի մի կողմն է:
Հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն մեր երկրի պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել /արձանագրենք անցել է 3 օր/:
Լինելով ՀՀ քաղաքացի, օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունը պարարտ հող է ստեղծում մեծ հիասթափությամբ արձանագրելու, որ համարվում ենք մի երկրի քաղաքացի, որը դեմագոգիայից բացի ուրիշ այլ բանի ընդունակ չի:
Իսկ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են նորմերը լոկ գրված են թուղթ սեւացնելու համար:
Հարգանքներս Իտալիայում գտնվող Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի հյուպատոսարանների ներկայացուցիչներին: