Մայր Հայաստան թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի
КультураՄայր Հայաստան թանգարանում ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Ապրիլյան մարտական գործողությունների մասնակցիների միության ֆեյսբուքյան էջում։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Մայր Հայաստան թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։ Խնդրում ենք բոլոր զոհերի ընտանիքների անդամներին, զոհվածների իրերից որևէ նշանավորը, մեդալների կամ շքանշանների գրքույքների գունավոր պատճենները տանել թանգարան։ Կանխավ շնորհակալություն»։