Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Niva-ն մխրճվել է կայանված ЗИЛ-ի մեջ. Կա 1 զոհ, 2 վիրավոր
ОбществоԱյսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Դիտակ գյուղի վարչական տարածքում ВАЗ 2121 մակնիշի 35 QR 588 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 25 OL 178 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց Niva-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև Դիտակ գյուղի գյուղապետը, ում հորդորով քաղաքացիները հեռացան դեպքի վայրից, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննությունը կատարեն պատշաճ, մինդեռ շատ քաղաքացիներ անընդհատ մտնում էին դեպքի վայր և դժվարացնում քննիչների աշխատանքը: