Խուան Մարտին դել Պոտրոն «Ռոլան Գարոս»-ի հաջորդ փուլում է
СпортՕլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի առաջնության երկրորդ շրջան:
«Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում դել Պոտրոն մրցում էր Չիլիից Նիկոլաս Ջարիի հետ: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում արգենտինացին հաղթեց 3:6, 6:2, 6:1, 6:4 հաշվով:
Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: