Ովքե՞ր այսօր պարգևատրվեցին մեդալներով (լուսանկարներ)
ОбществоՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների:
«Մենք հոգով, սրտով, մեր ողջ գիտակցությամբ ոչ միայն պիտի ծառայենք մեր պաշտոնին, այլև այն հիմնական արժեքին, որի համար ծնվել ու ապրում ենք, հակառակ դեպքում այս ամենը կլինի ընդամենը ծառայություն: Դուք բոլորդ այսօր ներկայացնում եք մեզ, մեր երկիրը, մեր երկրի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ եք, սակայն բոլորդ իրականում ծառայում եք մեկ ընդհանուր մշակույթի՝ պետականության մշակույթին»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Առիթն օգտագործելով՝ նախագահը շնորհավորել է նաև բոլոր նրանց, ովքեր իրենց պարտքը կատարում են խղճով, սիրով ու ստեղծագործաբար են վերաբերվում իրենց աշխատանքին և այդ կերպ ցույց են տալիս իրենց մեծ սերն ու նվիրումը հայրենիքի նկատմամբ: «Թույլ տվեք բոլորիս անունից շնորհակալություն հայտնել բոլոր արվեստագետներին, տարբեր ոլորտների գործիչներին, պետական ծառայողներին, որոնք արժանի են պետական պարգևի»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում առիթ կունենա շատերին շնորհակալություն հայտնել՝ նրանց նվիրման, ստեղծագործական աշխատանքի ու ձեռքբերումների համար:
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ է որոշվել շնորհել հետևյալ անձանց.
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում`
Յուրիկ Գուրգենի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ քանդակագործ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝
Դիանա Հենզելի ՄԱՑՈՅԱՆԻՆ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի
Արտաշես Մաքսիմի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան
Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում՝
Լաուրա Ասքանազի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ գեղանկարչուհի
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր
կոչում`
Ժաննա Պետրոսի ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր
Գևորգ Ցոլակի ՄԱՆԱՍՅԱՆԻՆ Հայաստանի գուսանական երգի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր
կոչում՝
Աշոտ Հայկազի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ալեքսանդր Թամանյանի անվան ճար-տարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Էլմիրա Վլադիմիրի ԿՌՈՅԱՆԻՆ Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի դիրիժոր, քանոնահարուհի
Նելլի Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ դաշնակահարուհի:
Հանրապետության տոնի առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
Կոմպոզիտոր, գործիքավորող Վահան Նահապետյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սերյոժա Մելիքյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել է Նելլի Դուրյանը:
Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման մեջ ներդրում ունենալու համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել է Արամ Մարգարյանը:
Երկարամյա աշխատանքային վաստակի համար պարգևատրվել է փաստաբան Միշա Փիլիպոսյանը:








