Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений Аресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян ЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат Ларри Гагосян станет героем документального фильма Флаг Арцаха – на чемпионате мира по футболу Члены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключения TUMO теперь и в Казахстане Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей


Քաղաքագետ. «Այս իշ­խա­նու­թյու­նը մեկ տա­րում կտրվեց իրա­կա­նու­թյու­նից». «Փաստ»

Политика

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախագահի ու վարչապետի միջև ընդգծված հակասություն կա, ինչի հետևանքով յուրաքանչյուրն ուզում է իր օրակարգը թելադրել, իր կադրերին առաջ բերել: Այս կարծիքին է քաղաքագետ Արամ Ավետիսյանը, որը վերոնշյալով է պայմանավորում այն փաստը, համաձայն որի՝ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուն ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի անդամ չընտրվեց:

«Ընդհանրապես, առողջ քննարկումների արդյունքում է որոշվում ընտրել, թե չընտրել տվյալ թեկնածուին: Բայց մեզ մոտ չընտրելը ժողովրդավարության և նման քննարկումների տրամաբանության մեջ չէ: Մեզ մոտ խնդիրն «ում կադրն է» շրջանակում է դրված: Այս առումով նախագահի ու վարչապետի միջև տարաձայնություններ կան: Իսկ նախագահը քիչ լիազորություններ ունի ու փորձում է գոնե այդ նվազագույն լիազորությունները կյանքի կոչել, քաղաքական առումով դեր ունենալ: Ընդհանրապես, Ա. Սարգսյանի ու Ն. Փաշինյանի միջև շատ մեծ տարբերություն կա. ի տարբերություն Փաշինյանի՝ Ա. Սարգսյանը շատ լուրջ քաղաքական հետագիծ ունի, հավասարակշռված անձնավորություն է, ինչն իր քայլերից ևս ակնհայտ է: Նա նորեկ չէ, դիլետանտ չէ, և ցանկացած իշխանության օրոք իր սեփական խաղը խաղացող ֆիգուր է: Ինքն ունի իր սեփական օրակարգը և իր սեփական խաղն է խաղում, ինչը կապված է աշխարհաքաղաքական կենտրոնի հետ: Իսկ Ն. Փաշինյանին թվում է, որ ինքն ամեն ինչ պետք է վերահսկի և ամեն ինչ պետք է կախված լինի իրենից: Իր քայլերն են դրանք ցույց տալիս, և վերջին օրինակը դատական իշխանության դեմ իրականացրած ոտնձգությունն էր: Մարդն ամեն օր խոսում է ժողովրդավարությունից, բայց հակաժողովրդավարական քայլեր է անում՝ դրանով ցույց տալով իր իրավագիտակցության մակարդակը: Նա այդպես էլ չհասկացավ, որ խնդիրն ինչ-որ մի անհատի լավ կամ վատ ցանկության մեջ չէ, այլ խնդիրն ինստիտուցիոնալ փոփոխությունների համար անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ա. Ավետիսյանը շեշտեց նաև փոխզսպումների մեխանիզմի կիրառման կարևորության մասին. «Ն. Փաշինյանը միշտ մոռանում է նաև այն, որ ցանկացած իշխանություն ունեցող մարդ հակված է չարաշահելու այդ իշխանությունը՝ անկախ նրանից՝ ինքը լավ, թե վատ մարդ է: Իսկ որպեսզի իշխանությունը չչարաշահվի, մարդիկ չկտրվեն իրականությունից, պետք է ներդրվի փոխզսպումների մեխանիզմը: Հենց այստեղ է իշխանության տարանջատման խնդիրը: Ըստ Մոնտեսքյոյի՝ երբ իշխանության երկու ճյուղերը կենտրոնացվում են մի ձեռքում, արդյունքում բռնապետության է վերածվում: Հիմա մենք այդ ճանապարհին ենք: 24 ժամ ժողովրդավարությունից խոսելով՝ դրան հակառակ հակաիրավական քայլեր են անում՝ սեփական իշխանությունը հաստատելու և այդ իշխանությունն ամրապնդելու համար: Սա շատ վատ գործընթաց է, ինչի արդյունքներն անկանխատեսելի են»:

Քաղաքագետը նշեց, որ քաղաքական օրակարգում արծարծվող մի շարք հարցեր ընդամենը տեխնոլոգիաներ են:

«Գործադիր իշխանությունը դեկտեմբերին ճնշեց օրենսդիր իշխանությանը: Հիմա նույն տարբերակն է կիրառվում: Թեև ԱԺ-ում այլևս ՀՀԿ-ն չկա, այդուհանդերձ, պետք է հասարակությանը շեղել: Վեթթինգ, անցումային արդարադատություն ասվածներն իրականում երկարատև և անիրատեսական գործընթացներ են Հայաստանի դեպքում: Դրանք մեզ մոտ այդքան հեշտ չեն կարող կիրառվել: Այդ ամենն արվում է պարզապես հասարակությանը ներկա օրախնդիր հարցերից շեղելու և ժամանակ ձգելու համար: Բայց հասարակության մեծ մասն էյֆորիկ վիճակից արդեն դուրս է եկել, այդ պատճառով էլ տեխնոլոգիան նույն արդյունքը չգրանցեց՝ նախկինում կիրառվածն այս անգամ չաշխատեց»,-ասաց մեր զրուցակիցը:

Տեխնոլոգիաների շարքին այլ հանգամանքներ էլ է դասում: «Ասում են՝ վարչապետը թիմ ու կադրեր չունի, բայց սա ևս տեխնոլոգիա է, որովհետև եթե վարչապետն ուզում է ունենալ պրոֆեսիոնալ թիմ, հաստատ կգտնի: Ուղղակի իրեն պետք է այն թիմը, որն այսօր ունի: Այսինքն, կոտրվում է այն միֆը, թե նա թիմ ու կադր չունի: Նա պարզապես շարունակում է նախորդ իշխանությունների ավանդույթը, ըստ որի՝ ընտրվում են այնպիսի կադրեր, որոնք 24 ժամ իրենց կենացն են խմում, իրենց գովքն են անում և ամեն ինչում իրենց հետ համաձայն են: Մեկը չի՞ եղել, որ, օրինակ, ասի՝ դատարանները շրջափակելու կոչը սխալ է: Իրականությունից կտրվել է այսօրվա իշխանությունը: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ին իրականությունից բացարձակ կտրվելու համար 10 տարի էր պետք, ինչի արդյունքը տեսանք 2018 թ.-ին: Իսկ այս իշխանությունը արդեն մեկ տարում կտրվեց իրականությունից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ վարչապետն ուրիշ երկրի ինչ-որ մի պատվիրակության հետ եկել է Հայաստան ու տեղյակ չէ երկրի խնդիրներից»,-ասաց նա՝ հավելելով, որ միակ լուծումը քաղաքական միավորների ու գործիչների կոնսոլիդացման ու նոր օրակարգի ձևավորման մեջ է տեսնում:

 

«Այդ կոնսոլիդացման արդյունքում իշխանափոխության հարց պետք է դրվի, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների պետք է գնանք: Բայց անգամ այդ դեպքում ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի, ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է լինեն, և նոր միայն ձևավորվի իշխանություն: Այդ դեպքում մեր քաղաքացին ոչ թե հուզականության, ինչ-որ մեկին մերժելու հիմքով ընտրություն կկատարի, այլ մտածելու և գիտակցված ընտրություն կատարելու ժամանակ կունենա»,-եզրափակեց քաղաքագետը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»